Ես
Հոգեբանական վամպիրներ
Հոգեբանական վամպիրը մարդկային մի տեսակ է, որը զգացմունքային պահանջմունքի բավարարման համար օբյեկտներ է փնտրում: Նրան վամպիր են անվանում, քանի որ ֆիզիոլոգիական մակարդակում արյունը մարմնավորում է օրգանիզմի էներգետիկ հենքը:
Նման մարդիկ չեն կարողանում բնական աղբյուրներից վերցնել, կուտակել այդ էներգիան ու դրա փոխարեն վերցնում են պատրաստի վիճակում, ուրիշ մարդկանցից, ավելի ստույգ` նրանցից, ովքեր դա թույլ են տալիս: Նման մարդու կողքին պարզապես անհարմարության զգացում ես ունենում: Նրա հետ շփումից երբեմն սառնության, դատարկության ու հոգնածության զգացում է առաջանում:
Մեր հարազատն անգամ կարող է մեզ համար վամպիր լինել: Տարբերությունն ինքներդ կարող եք զգալ: Իսկապես, բարի կամք ունեցողի հետ շփումից թեթևության զգացում է մնում, ազատության, ընտրության իրավունք, իսկ վամպիրի հետ շփումից ասես խեղդվես, անելանելի վիճակում հայտնվես:Ընդ որում, ինչն առավել ծանր է, նա հաճախ խեղդում է սիրով, ուշադրությամբ, հոգածությամբ, այն աստիճան, որ նրա հետ, նրա կողքին լինելն այլևս անհնար է դառնում, չնայած տպավորությունը կարող է այնպիսին լինել, որ նա հոգին չի խնայում ձեզ համար:
Ի՞նչ է վամպիրությունը
Շատերը զգացած կլինեն, որ որոշ մարդկանց հետ շփումից (նույնիսկ խիստ կարճատև, նույնիսկ մեր հարազատի դեպքում) ինչ ծանր զգացողություն է մնում հոգու վրա,ուժերն ասես լքում են, տրամադրության անկում է առաջանում, անդառնալի ու անհույս հեռանում է լավատեսությունը: Ու նկատում ենք, որ ամեն անգամ ընկերական, գործնական, հարազատական կամ էլ բարեկամական կապով պարտադրված այդ շփումներից հետո նմանատիպ կերպափոխություններ են առաջանում:
Ու եթե այդ վիճակում ու նման բողոքով դիմեք համապատասխան մասնագետի` «կենսաթերապևտի», ապա նա անմիջապես կպատրաստի հմայիլներ` «էներգետիկ վամպիրներից» պաշտպանության համար: Իսկ ավելի սթափ դատողները կդիմեն հոգեբանի: Հոգեբանության մեջ նույնիսկ գոյություն ունի «հոգեբանական վամպիր» եզրույթը: Սակայն այն բոլորովին այլ կերպ է բացատրվում: Նրանց կարծիքով, «հոգեբանական վամպիրներն» այն մարդիկ են, որոնց հետ իսկապես դժվար է շփվել. նրանց խոսքում, շարժուձևում, հայացքում ինչ-որ բան կա, որը կարող է համբերությունից հանել զրուցակցին, զրկել վերջինիս հավասարակշռությունից ու նույնիսկ ագրեսիայի պատճառ դառնալ: Իսկ այդ ամենը կարելի է համարել վարքի կանխամտածված կամ էլ չկանխամտածված սխալ, որն ունի տարատեսակներ.
Առաջինը` չափազանց դանդաղ կամ էլ չափազանց արագ խոսքն է: Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր խոսքի տեմպը ու նույն ալգորիթմով էլ նա ուրիշի խոսքն է ընդունում: Ու եթե զրուցակցի խոսքը մի քանի անգամ գերազանցում է սեփականի արագությունը, ապա նա մշտապես կկորցնի զրույցի թելն ու շուտով կսկսի զրուցակցի շատախոսությունից ու դատարկախոսությունից զայրանալ: Նույնը կատարվում է նաև այն դեպքում, երբ զրուցակիցը խոսում է չափազանց դանդաղ, նման «ծերունական» ռիթմին հարմարվելու համար նույնպես ուժեր են պահանջվում:
Երկրորդ` բացասականի ավելցուկ: Ինչպես լուսավոր ու դրական մարդիկ կարողանում են մի կատակով, քնքուշ հայացքով տրամադրություն բարձրացնել, նույն կերպ հոռետեսները կարող են ամբողջ օրը ներկել սև գույնով ընդամենը մեկ բառով կամ դիտողությամբ: Ու ահավոր է այն մարդու վիճակը, որը ստիպված է աշխատել ասենք` նման պետի հետ. ընդամենը 5 րոպե շփումը կարող է «զոհին» զրկել ուժից ու ոգեշնչումից:
Նման մարդկանց զայրացնում են ուրիշի երջանկությունը, ուրախությունը, ու նրանք մեծ բավականություն են ստանում` այդ ժպիտն ուրիշի դեմքից «մաքրելով»:
Երրորդ` ժամանակն իզուր կորցնելը: Այդ մարդիկ միշտ խլում են ուրիշի ժամանակը: Հասարակությունը նրանց շատ չի հարգում, նույնիսկ նրանց անվանում է քրոնոֆագ, այսինք` ուրիշի ժամանակը գողացող: Նրանք պարզապես հիմար հարցերի գծով ռեկորդակիր են: Ժողովուրդն իրավամբ նրանց մակաբույծ է անվանում: Այն ժամանակ, երբ կարելի է աշխատանքն ավարտին հասցնել կամ էլ մեկ այլ կարևոր գործ կատարել, ստիպված ես ինչ որ նման մեկի հերթական անգամ օգնել ինչ-որ մանրուքում կամ էլ անընդհատ լսել նրա դժգոհություններն անձնական կյանքից: Նման մարդիկ իրականում մահու չափ վախենում են միայնությունից ու այդպես էլ չեն հասկանում, թե ինչու աշխատակիցների մեծ մասը խուսափում է իրենցից: Իրականում ամեն մեկը չէ, որ կարող է նման մարդու հետ կոպիտ խոսել, սակայն սպասել, թե երբ նա կսկսի իր գործով զբաղվել, տառապալից ու տհաճ է:
Չորրորդ` ագրեսիվություն: Հավասարակշռված ու հանգիստ մարդկանց ընկերակցությամբ մենք միշտ պաշտպանված ենք զգում: Բայց եթե զրուցակիցը բռնկվող է ու անկանխատեսելի, ապա նրան շրջապատող մարդկանց հոգեկանը մշտապես «մարտական պատրաստվածության» վիճակում (չէ՞ որ ամեն պահի կարող է թեկուզ բառերով պաշտպանվելու անհրաժեշտություն առաջանալ):
Եվ, ի դեպ, երբ նման մարդը դուրս է գալիս շենքից, բոլորն ասես ազատ շունչ են քաշում: Այս շփումը բնականաբար հոգնեցնում է: Սա այն ենթատեսակն է, որը քննադատում է, մեղադրում (երբեմն կոպիտ ու անողոք), երբեմն կռիվ ու վեճ բորբոքում, և ի դեպ, նրանց համար ամնևին էլ նշանակություն չունի, թե ինչ հողի վրա: Գխավորը` հասարակությանը, շրջապատին ապշեցնելն է, զգացմունքներ առաջացնելը: Նրանք «դաժան կատակների» հեղինակ են, վիրավորանք ու ցավ են պատճառում իրենց «զոհին»: Նրանք սովորաբար վարպետորեն ամենացավոտ տեղին են հարվածում, տրորում այդ կետը: Ու երբ զոհը բացահայտ արտահայտում է իր վրդովմունքը, վամպիրը գոհ է ու բավարարված:
Կա նաև մեկ այլ ենթատեսակ` «աղբահավաք», որը սնվում է մերձավորի բացասական էներգիայից: Դրա համար աննկատ սկանդալներ ու վեճեր է բորբոքում` տիկնիկավարի նման անընդհատ քաշքշելով թելերը:
Հաջորդ ենթատեսակը «գիշակերներն» են, որոնք զանգվածային ողբերգության էներգիայից են սնվում, ասենք` տարերային աղետից, վթարից, թաղումից ու նման դժբախտություններից:
Վերջին ենթատեսակն ակտիվ օգնականներն են, անփոխարինելի մարդիկ: Երբեմն նման տեսակի են վերածվում չափազանց սիրող մարդիկ, որոնք սեփական հետաքրքրություններից ու անձնական կյանքից զուրկ են (հաճախ`մայրերը և հոգյակ կանայք):
Հոգեբանական վամպիրի հետ շփումից հետո այնպիսի զգացում է առաջանում, ասես մի քանի վագոն ես բեռնաթափել: Սակայն խոսքն ամենևին էլ էներգիան ծծելու հատկության մասին չէ: Երբ մարդը վիշտ է ունենում կամ ինչ-որ բանից ճնշված է, ապա խիստ զգում է ինչ-որ մեկի աջակցության կարիքը, ինչը երբեմն ասես ուժով է ուրիշներից քաշում, ստանում: Նման մարդկանց հետ աշխատելը հոգնեցնում է, իսկ իրենք չեն էլ գլխի ընկնում, որ «վամպիրություն» են անում:
Սակայն կան մարդիկ, որոնք մեծ բավարարվածության զգացում են ունենում ուրիշի դեպրեսիայից. նրանց համար ուրիշի հուսահատությունը երանելի բան է:
Բոլոր թվարկված տիպերից էլ կարելի է պաշտպանվել:
Ո՞վ է դառնում վամպիրի զոհ: Այն մարդիկ, որոնք կախվածության հակում, ցածր ինքնագնահատական ունեն կամ էլ նման են հայտնի մուլտֆիլմի Լեոպոլդ կատվին, որը պարզապես վախենում է, խուսափում վեճերից ու ընդհարումներից:
Հետևաբար, վամպիրի զոհ չդառնալու համար հարկավոր է երկու տարրական կանոն հիշել. «Ես լավն եմ, ու դա ապացույցի կարիք չունի և երկրորդ` ես վեճերից չեմ վախենում, դրանք նման են բժշկի վիրադանակի, երբեմն միջամտությունը տեղին է»:
Պետք է միշտ հիշել, որ առաջին տեղում ինքնագնահատականն է, իսկ շրջապատի կարծիքը երկրորդական է. դուք դրամ չեք, որ բոլորին դուր գաք:
Եթե այնուամենայնիվ ենթարկվել եք վամպիրի «հարձակման» , փորձեք խույս տալ նրա հետ խոսակցություն ծավալելուց կամ էլ խոսակցությունը ձեր անձից տեղափոխեք նրա կամ ուրիշների կողմ: Երբեք չափազանց հետաքրքրվածություն նրա խոսքի հանդեպ մի ցուցաբերեք: Եթե նա ձեր հարազատն է, ապա փորձեք նրան լսել այնպես, ինչպես կլսեք ռադիոն կամ էլ ինչ-որ ձայնային ֆոն: Մի փորձեք խուսափել կոնֆլիկտներից: Երբեմն դրանք անհրաժեշտ են, դրանցից խուսափել անհնար է: Ագրեսորը, միևնույն է, կհրահրի այն, ուրեմն արժե դրան նախապես ու բարոյապես պատրաստ լինել:
Փորձեք պատկերացնել, որ ամեն ինչ կատարվում է ոչ թե ձեզ հետ, այլ ինչ-որ այլ տեղ, ասենք` լուսամուտից այն կողմ, բեմում: Ուշադրություն դարձրեք «հարձակվողի» դիրքին. սովորաբար վամպիրները բնածին հոգեբաններ են ու կարողանում են հարմարվել նրան, ում հետ վիճում են: Ուստի առանձնահատուկ գիտելիքներ դրա համար հարկավոր չեն: Վամպիրն ընդունում է նույն դիրքը, ինչ նրա զոհը, շնչառությունը նույն հաճախության բերում, ներխուժում անմիջապես անձնական տիրույթ (10-15 սմ-ից ավելի): Ձեր խնդիրն է հեռանալ, փոխել դիրքը, նայել մեկ ուրիշ կողմ, շեղվել: Եթե ագրեսորը փորձում է անցնել հարձակման, ապա հարկ է լուռ նայել նրա աչքերին, ընդմիջում տալ ու փորձել հասկացնել, որ ըմբռնել եք նրա հնարքը: Դա խափանում է հարձակման սցենարը: Պետք է ուղիղ նրան ասել, թե ինչը ձեզ դուր չի գալիս, հնարավորինս հանգիստ, առանց էմոցիայի (նրա ուզածը հենց էմոցիան է):
Ի դեպ, կարելի է ագրեսորի հետ հարցերը լուծել նամակագրությամբ, դա էականորեն կթեթևացնի շփվելու անհրաժեշտությունը, ու ամեն ինչին վերաբերվեք փիլիսոփայորեն:
Հոգեբանական վամպիրության մասին տեղեկացվածությունն ու դրանից պաշտպանվելու այս պարզ միջոցները հնարավորություն կտան օրն ավելի արդյունավետ կազմակերպելու: Առանց այդ էլ, մի շարք օբյեկտիվ պատճառներով պայմանավորված , օրվա վերջում զգում ենք ուժերի անկում, էներգիայի պակաս կամ էլ բացակայություն: Նման միջոցներով կարող ենք մեր էներգետիկ պաշարները պաշտպանել «վամպիրներից»:
Կարդացեք նաև
Ինչպե՞ս բարելավել կյանքի որակը:
Կարման, դա մարդու կողմից կատարված արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք կազմում են նրա ճակատագիրը...
Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...
Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...
Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...
Երբևէ մտածե՞լ եք այն մասին՝ որքան ժամանակ եք կորցնում առավոտյան՝ որոշելով՝ ինչ հագնել: Դրա հետևանքով հաճախ ուշացել եք դասից կամ աշխատանքից: Yaamililarder.ru-ի հաղորդմամբ՝ մենք շատ արժեքավոր վայրկյաններ ենք ծախսում...
1. Ո՞վ է հոգեբանը:
Հոգեբանը զբաղվում է հոգեբանական բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...
Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...
Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...
Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...
Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում բացահայտել են, թե որքան կարող է լինել տեսողական շփման լավագույն տևողությունը: Մասնավորապես, հետազոտողների կողմից կատարված սոցհարցումը ցույց է տվել...
Մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքանով ագրեսիվ կարող է լինել: Այդ մասին պատմել են University of Portsmouth-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա)...
Ամերիկացի հոգեբանները պարզել են ամուրի կյանքի հիմնական առավելությունները: Նրանց կարծիքով՝ միայնակ մարդիկ վարում են ավելի հագեցած սոցիալական կյանք, ինչպես նաև նրանց մոտ ավելի նկատելի է հոգեբանական....
Ինչպես սովորել չվախենալ որոշումներ ընդունելուց և ընդունել ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն: Նախ պետք է ձեզ համար հստակեցնեք այն, որ ընդունած որոշման մեջ չսխալվեք, հնարավորինս արդյունավետ ելք ապահովեք...
Գիտնականները պարզել են, որ գենոմում փոքր շեղումները մասամբ թույլ են տալիս կանխագուշակել հեղինակավոր աշխատանք և բարձր եկամուտներ ունենալու մարդու հնարավորությունները: Այդ մասին հետազոտությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն